Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևանի գյուղում ընդլայնված ձևով թեստավորվում է բնակչությունը
Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևանի գյուղում ընդլայնված ձևով թեստավորվում է բնակչությունը:
Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլու փոխանցմամբ, նշված միջոցառումը կապված է Մուշևան գյուղի բացման նախապատրաստական աշխատանքների հետ:
Բոլնիսիի հանրային առողջապահության կենտրոնի մասնագետները թիրախային խմբերին հետազոտում են «PCR» թեստավորմամբ: Նրանց կենսաբանական նմուշները Լուգարի լաբորատորիա կուղարկվեն վաղն առավոտյան: Այն դեպքում, եթե պատասխանները լինեն բացասական, Մուշևանի գյուղի «կարմիր գոտու» կարգավիճակը կչեղարկվի:
Հիշեցնենք, որ Մուշևանի գյուղը փակվել էր ապրիլի 25-ին և հայտարարվել խիստ կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ, գյուղում արձանագրված է կորոնավիրուի 80 դեպք:
Բոլնիսիում կորոնավիրուս է ախտորոշվել 192 մարդու մոտ, այստեղից ապաքինվել է 172-ը, մահացել՝ 4-ը: