Բոլնիսիի քաղաքապետարանում գործում են թեժ գծի համարներ վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն լեզուներով
Բոլնիսիի քաղաքապետարանում գործում են թեժ գծի համարներ վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն լեզուներով

Կարանտինային իրավիճակի հետ կապված, Բոլնիսիի քաղաքապետարանում ստեղծվել է շուրջօրյա թեժ գիծ բնակչության կարիքներին ժամանակին արձագանքելու նպատակով. այս մասին նշվել է Բոլնիսիի քաղաքապետարանի կողմից տարածված տեղեկատվության մեջ:

Բոլնիսի մունիցիպալիտետի քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա թեժ գիծ 551 022 099 համարին:

Թեժ գծի աշխատակազմը ժամանակին կարձագանքի բոլոր զանգերին: Ադրբեջաներենով տեղեկատվություն ստանալու համար զանգահարել 551 13 74 54 համարին:

Հայերենով տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 551 49 95 89 համարին:

Քաղաքապետարանի գրասենյակի հետ կապնվելու համար զանգահարել 0358 222 555 համարին:

Բոլնիսիի քաղաքապետարանը հորդորում է մնալ տանը և հետևել կարանտինի կանոններին: