Իրականացվել է Բոլնիսիում չգրանցված անձանց տարածքից դուրս բերման ևս մեկ փուլ՝ ութերորդը:
Ըստ Բոլնիսի մեծամասնական պատգամավորի բյուրոյի, այսօր տարածքը լքել է 64 քաղաքացի: Վերջիններս տեղական գրանցում չունեն. Բոլնիսիի խիստ կարանտինային գոտու վերածման արդյունքում նրանք մնացել էին այնտեղ: Մարզը լքել են նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն փաստացի բնակության հասցեներ կամ էլ աշխատավայրեր:
Առողջապահության նախարարության առաջարկությամբ՝ բոլորը տեղափոխվել են կարանտինային գոտի՝ բժիշկների վերահսկողության տակ:
Ընդհանուր առմամբ մարզի խիտ կարանտինային գոտի վերածվելուց ի վեր Բոլնիսին լքել է 394 քաղաքացի: