Բոլնիսի մունիցիպալիտետում սպասում են 131 անձի կորոնավիրուսի անալիզի պատասխանին
Բոլնիսի մունիցիպալիտետում սպասում են 131 մարդու փորձանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներին: Դրանցից մեծ մասը Մուշավանի գյուղից վերցված կենսաբանական նմուշներ են:
Այսօր՝ գրեթե ողջ օրվա ընթացքում, գյուղում աշխատում էին Բոլնիսի հանրային առողջության կենտրոնի համաճարակաբանները և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի բժիշկները:
Այս պահին Մուշավանի գյուղում կա կորոնավիրուսի 29 հաստատված դեպք: Բնակավայրում միջոցառումները խստացվել էին ապրիլի 25-ից՝ երբ հաստատվել էր մոտ տասը դեպք:
Այսօր ուղարկված փորձանմուշներից մի մասը Գետա գյուղից վերցված հետազոտական նյութեր են: Համաճարակաբանները փորձանմուշներ են վերցրել նախօրեին Գետա գյուղում հաստատված դեպքի կոնտակտավորներից: Այս պահին գյուղում կա «Կովիդ 19»-ի հինգ հաստատված դեպք:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան