Բոլնիսի մունիցիպալիտետում սպասում են 122 անձի նոր կորոնավիրուսային հետազոտության պատասխանին
Այսօր Բոլնիսի մունիցիպալիտետից նոր կորոնավիրուսային հետազոտության համար լաբորատորիա է ուղարկվել 122 անձի փորձանմուշ:
Հետազոտված անձանցից 111-ը Քվեմո Բոլնիսիից է, իսկ 11-ը՝ քաղաք Բոլնիսից:
Քվեմո Բոլնիսի բնակչության զանգվածային թեստավորման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ այս առավոտ հաստատվել է Կովիդ 19-ի ևս մեկ դեպք, որի աղբյուրը դեռ հայտնի չէ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան