Բոլնիսիի մունիցիպալիտետի հաղորդմամբ, նոր կորոնավիրուսից բուժվել է ևս հինգ մարդ, համապատասխանաբար, Բոլնիսիում վարակված 121 մարդուց բուժվել է 37-ը:
Դրա հետ մեկտեղ, մունիցիպալիտետում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ:
Այս պահին համավարակաբանները աշխատում են Սավանեթի գյուղում, որտեղ նախատեսվում է նմուշներ վերցնել 40 բնակչից և հետազոտության համար ուղարկել լաբորատորիա:
Սավանեթի գյուղում խիստ կարանտինային պայմանը գործում է ապրիլի 15-ից, այն բանից հետո ինչ գյուղում հաստատվել էր կովիդ 19-ով վարակման երկու դեպք և վարակման աղբյուրը չէր պարզվել:
Բացի այդ, մունիցիպալիտետում սպասում են 48 մարդու անալիզի պատասխանների: Նրանց մեծ մասը Գետա գյուղում վարակվածների շփումներն են: Նշված գյուղում այս պահին կա կորոնավիրուսով վարակման 4 դեպք:
Հետազոտվում են նաև Մուշևան գյուղից ուղարկված նմուշները: Հետազոտվողները այն անձինք են, ովքեր կապ են ունեցել վերջերս գյուղում վարակված անձանց հետ:
Բոլնիսիի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը կրճատվել է մինչև 145, մինչդեռ 96 մարդ մնում է կարանտինում: