Բոլնիսի մունիցիպալիտետում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 51-ի
Բոլնիսի մունիցիպալիտետում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 51-ի

Բոլնիսի մունիցիպալիտետում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երկու անձ:

Տեղական իշխանության փոխանցմամբ, այս պահին Բոլնիսիում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 51 անձ:

Երեկոյան մունիցիպալիտետում սպասում են 156 հոգու փորձանմուշի լաբորատոր հետազոտության արդյունքներին: Դրանցից մեծ մասը Գետա գյուղում վերջին հաստատված դեպքերի կոնտակտավորներից վերցված կենսաբանական նմուշներ են, ինչպես նաև Մուշավանի գյուղում հաստատված դեպքերի հետ շփում ունեցողների: Երկու բնակավայրում էլ գործում է խիստ կարանտինային ռեժիմ և արգելված է տեղաշարժը:

Այս պահին Բոլնիսիում կա կորոնավիրուսի հաստատված 139 դեպք, որից 51-ը՝ ապաքինված, իսկ երեքը՝ մահվան ելքով: Ինքնամեկուսացված է 78, իսկ կարանտինային ռեժիմում է գտնվում 69 բնակիչ:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան