Բենիամին Նեթանյահուն հրեական Պասեք տոնի կապակցությամբ Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական Պասեք տոնի կապակցությամբ, ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ երկրի մասշտաբով հայտարարել է համընդհանուր կարանտին:
Ինչպես մեկնաբանել է Նեթանյահուն, նշված միջոցի նպատակն է, քաղաքացիները երկուշաբթի երեկոյան մնան տանը և խուսափեն Պասեքի ճաշկերույթին ընտանիքի անդամներին այցելելուց:
Իսրայելում կորոնավիրուսից զոհվել է 57 մարդ: Վարակված է մոտ 9000 մարդ: