Բելգիայի թագավորը վարչապետի պաշտոնակատար է նշանակել բյուջեի նախարար, Սոփի ՈՒիլյամսին
Բելգիայի թագավորը վարչապետի պաշտոնակատար է նշանակել բյուջեի նախարար, Սոփի ՈՒիլյամսին: Ուիլյամսը առաջին կինն է, որը ղեկավարելու է Բելգիայի կառավարությունը:
Նա այս պաշտոնում կփոխարինի «Բարեփոխումների շարժման» առաջնորդ Շառլ Միշելին:
2018 թվականին Բելգիայում ստեղծվել էր քաղաքական ճգնաժամ: Պահպանողական ազգայնական կուսակցությունը «Նոր ֆլամանդական դաշինքը» դուրս է եկել իշխող դաշինքից: