Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա
Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա

Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն հայտարարում է, որ Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա:

Ինչպես հայտարարել է Նինո Նիժարաձեն, այլ տուժածների մասին տեղեկություններ չունի:

«Այս փուլում մեկ երեխա տեղափոխվել է կլինիկա», – ասել է Նինո Նիժարաձեն:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  փոքր երեխա: