Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում փլուզվել է յոթհարկանի շենքի մի մասը
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում փլուզվել է յոթհարկանի շենքի մի մասը

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում փլուզվել է յոթհարկանի շենքի մի մասը:

Ըստ առկա տեղեկությունների, ավերակների տակ են մնացել շենքում բնակվող քաղաքացիները, որոնց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տեղում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և շտապօգնության խմբերը:

Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից:

Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն հաստատում է, որ Բաթումիում մարդիկ մնացել են շենքի փլատակների տակ:

Բացի այդ, ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին ուղևորվում է Բաթումի:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս այսօր կմեկնի Բաթումի: