Բաթումիում, շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս են բերել փոքր երեխայի

Բաթումիում, շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս են բերել փոքր երեխայի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, երեխայի վիճակը կայուն է, եւ նրան տեղում օգնություն է ցուցաբերում շտապ օգնությունը:

Բաթումիում փլուզվել է բնակելի շենքի մի մասը: Միջադեպը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ: Ըստ առկա տեղեկությունների, ավերակների տակ են մնացել շենքում բնակվող քաղաքացիները, որոնց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տեղում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և շտապօգնության խմբերը: