Բաթումիում կորոնավիրուսից ապաքիվնել է 5 պացիենտ
Բաթումիում կորոնավիրուսից ապաքիվնել է 5 պացիենտ

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում այսօր կորոնավիրուսից ապաքիվնել է 5 պացիենտ: Նրանք արդեն երկրորդ անգամ են անցնում թեստ և պատասխանները բացասական են:

Կլինիկայի մենեջեր Լևան Անթաձեի հայտարարությամբ, նրանցից չորսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մեկը դեռևս մնում է հիվանդանոցում:

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում է մնում կորոնավիրուսի 23 վարակակիր:

Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 566 դեպք, ապաքինվել է 207-ը: