Բաթումիում կորոնավիրուս է հայտնաբերվել է մոր և որդու մոտ, երկուսն էլ մինչ այդ եղել են կարանտինում
Բաթումիում կորոնավիրուս է հայտնաբերվել է մոր և որդու մոտ, երկուսն էլ մինչ այդ եղել են կարանտինում

Երկու անձ, որոնց մոտ այսօր Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուս, նույն ընտանիքի անդամներ են: Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեի հայտարարությամբ, վարակված է 40-ամյա մայրը և նրա 10-ամյա որդին: Երկու դեպքերն էլ ներկրված են: Միքելաձեի խոսքով, մայրը և որդին ապրիլի 4-ին Վրաստան էին վերադարձել Թուրքիայից: Նրանք մինչ օրս գտնվում էին կարանտինում: Այսօր բարձրացել էր նրանց ջերմությունը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել հետազոտել նրանց:

Նախարարի հայտարարությամբ, զննում են նաև ընտանիքի այլ անդամներին, քանի որ վարակակիրները Թուրքիայում գտնվում էին ընտանիքի այլ անդամների հետ: Կհետազոտվեն նաև ընտանիքի մնացած երկու անդամները:

Վարակված մոր և որդու վիճակն այժմ կայուն է, նրանք ունեն միայն ջերմություն: