Բաթումիում կորոնավիրուս է ախտորոշվել նույն ընտանիքի 5 անդամի մոտ, նրանցից երկուսը՝ երեխա
Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Բոլորը նույն ընտանիքի անդամներ են:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուսով վարակվել են այն վարորդ ընտանիքի անդամները, ում մոտ երեկ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Երեխաները, մոր և տատիկի հետ միասին տեղափոխվել են Թբիլիսի, իսկ երեխաների մորաքույրը՝ Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում է:
Այսօրվա դեպքերից հետո, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 7-ի:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 5 պացիենտ: