Բաթումիում կորոնավիրուս է ախտորոշվել մեկ անձի մոտ, դեպքը ներկրված է
Բաթումիում հետազոտվել է 685 անձ: Կորոնավիրուս է ախտորոշվել մեկ քաղաքացու մոտ: Լաբորատոր հետազոտության մնացած պատասխանները բացասական են:
Վարակված քաղաքացին գտնվում է կարանտինում:
Բացի այդ, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում ապաքինվել է ևս մեկ պացիենտ, ով արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Այս պահի դրությամբ, Բաթումիում բուժում է ստանում կորոնավիրուսի 17 վարակակիր:
Բաթումիի տենդի կլինիկաներում գտնվում է 17 անձ, կարանտինում՝ 3306 քաղաքացի: