Բաթումիում հետազոտվել է 977 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Բաթումիի լաբորատորիաներում հետազոտվել է 977 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Բացի այդ, Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, տենդի կենտրոններում գտնվում է 45 անձ, նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնան վաղը:
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 10 վարակակիր:
Աջարիայոմ կարանտինում է 2 092 քաղաքացի, ինքնամեկուսացման շրջանն ավարտել է 12 128 անձ: