Բաթումիում հետազոտված 945 անձանցից կորոնավիրուս է ախտորոշվել միայն մեկի մոտ
Բաթումիում վերջին 24 ժամում հետազոտել են 945 անձի կենսաբանական նմուշ: Նրանցից դրական պատասխան է եղել միայն մեկի դեպքում:
Ինչպես հայտնի է, վարակակիրը Թուրքիայի քաղաքացի է: Նա բեռնատար ավտոմեքենայի վարորդ է և արդեն տեղափոխվել է Թուրքիայի Հանրապետություն:
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի կովիդ-կենտրոնում մնում է 18 վարակակիր: