Վերջին 24 ժամվա ընթացքում Բաթումիում հետազոտվել է 449 մարդ, արդյունքում ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Բացի այդ, օրվա վերջին սպասում են Բաթումիի տենդի կենտրոնում գտնվող 27 մարդու անալիզի պատասխաններին: Նրանք բժշկական կենտրոնին են դիմել շնչառության հետ կապված խնդիրներով:
Նշենք, որ Աջարիան պահպանում է կանաչ գոտու կարգավիճակը: Ապրիլի 30-ից հետո տարածաշրջանում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: