Բաթումիում ևս 73 մարդու մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Աջարիայի Առողջապահության նախարարության տվյալներով, լաբորատորիայում անցկացված թեստերի արդյունքները հայտնի են դարձել մի քանի րոպե առաջ և բոլորը բացասական են:
73 անձից 50-ը պատկանում են, այսպես կոչված, Քոբուլեթի կլաստերին իսկ 23-ը «տենդի կենտրոնի» պացիենտ է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բաթումիում ևս 92 անձի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել: