Բաթումիում և Քոբուլեթիում բացվել են կորոնավիրուսի թեստավորման վրաններ
Բաթումիի գլխավոր ճեմուղում բացվել է կորոնավիրուսի անվճար թեստավորման վրան և մասնագետներն արդեն վերցրել են նմուշներ: Պատասխանները հայտնի կդառնան 24 ժամից:
Հանգստավայրային սեզոնին Աջարիայի ափին ցանկացած մարդ հնարավորություն կունենա անցնել կորոնավիրուսի «PCR» թեստ: Բաթումիի ճեմուղուն զուգահեռ վրան է բացվել նաև Քոբուլեթիի այգում:
Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի հայտարարությամբ, թեստավորումը կլինի անվճար: