Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Դեպքը ներկրված է և կորոնավիրուս է ախտորոշվել կարանտինում գտնվող անձի մոտ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, նախորդ գիշեր Բաթումիում հետազոտել են 343 անձի: Նրանցից մեկի հետազոտության պատասխանը եղել է դրական:
Նրանց փոխանցմամբ, Աջարիայում վարակված է ընդամենը 3 անձ: Նրանք բուժում են ստանում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում:
Տենդի կենտրոններ է տեղափոխվել 36 անձ, նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնան օրվա վերջին:
Ընդհանուր, Աջարիայում թեստավորվել է 22 644 անձ: Կարանտինում է 1587-ը: