Բաթումիի տենդի կենտրոններում սպասում են կորոնավիրուսի վրա 41 հիվանդի անալիզի պատասխանների
Բաթումիի տենդի կենտրոններում սպասում են կորոնավիրուսի վրա 41 հիվանդի անալիզի պատասխանների:
Նրանք հիվանդանոցներին են դիմել վարակին բնորոշ ախտանշաններով: Թեստերի պատասխանները հայտնի կդառնան ավելի ուշ:
Թիրախային հետազոտությունները նույնպես շարունակվում են:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վրա Փի Սի Ար թեստավորման է ենթարկվել 13 275 մարդ:
Ապրիլի 30-ից հետո Աջարիայի ինքնավար հանրապետությունում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի գրանցվել: