Բաթումիի «Ռեդիսոն» հյուրանոցի ղեկավարությունը հաստատում է արտասահմանցի հյուրի մոտ «կովիդ 19»-ի հաստատման փաստը
Բաթումի «Ռեդիսոն» հյուրանոցի ղեկավարությունը հաստատում է, որ օրեր առաջ նրանց հյուրերից մեկի մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուս: Հյուրանոցի կողմից Վրաստանի առաջին ալիքին ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ Լուգարի լաբորատորիայում կրկնակի թեստավորումից հետո նրա մոտ «կովիդ 19»-ը հաստատվել է առանց ախտանշանների:
Միևնույն ժամանակ, հյուրանոցի ղեկավարությունը նշում է, որ հյուրն անցել է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը: