Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում հայտարարում են, որ կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու առողջական վիճակը կայուն է
Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում, որտեղ այսօր տեղավորել են կորոնավիրուսով վարակված երկու մարդու, հայտարարում են, որ հիվանդների վիճակը թեթև է և ստուգումներից հետո պարզվել է, որ նրանք թոքաբորբ չունեն:
Հիվանդանոցի տնօրեն, Ինգա Խոզրեվանիձեն ասում է, որ երկու դեպքերն էլ ներկրված են և վարակվածները այլ անձանց հետ չեն շփվել:
Աջարիայում վերջին 24 ժամում հետազոտած 297 անձից, կորոնավիրուս է հաստատվել երկու քաղաքացու մոտ: