Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայից դուրս է գրվել 54-ամյա կինը, ով Քոբուլեթիի կլաստերի առաջին վարակակիրն էր
Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայից դուրս է գրվել 54-ամյա կինը, ով Քոբուլեթիի կլաստերի առաջին վարակակիրն էր

Բաթումիում, «Մեդալֆա» կլինիկայում հայտարարում են, որ բժշկական հաստատությունից դուրս է գրվել 54-ամյա կինը, ով Քոբուլեթիի կլաստերի առաջին վարակակիրն էր: Նա կլինիկայից դուրս է գրվել իր զավակի հետ միասին, ով ևս ապաքինվել է: Մայրը և որդին այն 5 ապաքինվածների թվում են, որոնց մասին հայտնի էր դարձել երեկ:

«Մեդալֆա» կլինիկայում մնում է 35 վարակակիր: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Մնացած վարակակիրների վիճակը միջին և թեթև ծանրության է:

Բացի այդ, կայուն է նաև բոլոր 7 բուժաշխատողների վիճակը, ովքեր բուժվում են կլինիկայում: Ընդհանուր, կլինիկայում վարակակիրներից 13 մարդ ապաքինվել է: