Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 337 անձի, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Աջարիայի առողջապահության նախարարությնա փոխանցմամբ, նախորդ գիշեր Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 337 անձի, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Նրանց փոխանցմամբ, օրվա ընթացքում հետազոտելու են ևս 37 անձի, ովքեր տենդի կլինիկաներ են դիմել շնչառական ախտանշաններով: Հետազոտության պատասխանները հայտնի կդառնան այսօր երեկոյան:
Ընդհանուր, Աջարիայում «PCR» թեստավորմամբ հետազոտվել է 18 594 անձ: Ասօրվա տվյալներով, կարանտինում է մնում 1125 անձ: Կարանտինային տարածքը լքել է 8439 քաղաքացի: