Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողի և այգեպանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի թոքախտի բաժնի բժիշկի և այգեպանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Կլինիկայի տնօրեն Ցիուրի Աբուլաձեի հայտարարությամբ, վարակակիրների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել հերթական պլանային թեստավորման արդյունքում:
Նրա խոսքով, կլինիկայի բոլոր աշխատակիցներն անցնում են նպատակային լաբորատոր հետազոտություն, իսկ բժշկական հաստատությունը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմում:
«Այգեպանի և բժիշկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նրանք անցել են պլանային հետազոտություն և ախտորոշվել է վարակ: Մնացած բոլոր աշխատակիցների հետազոտության պատասխանը բացասական է: Վարակման աղբյուրը չգիտենք: Ենթարկվում ենք բոլոր հանձնարարականներին և ախտահանվել է շենքը: Հաստատությունը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմում»,- հայտարարել է Ցիուրի Աբուլաձեն: