Բաթումիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 6 պացիենտ
Բաթումիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 6 պացիենտ

Բաթումիի հանրապետական հիվանդանոցի կովիդ-կենտրոնում այսօր ապաքինվել է 6 պացիենտ: Կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեի հայտարարությամբ, բոլոր 6-ը դուրս են գրվել կլինիկայից:

Օրվա երկրորդ կեսին կովիդ-կենտրոն են տեղափոխել ևս մեկ վարակակիր պացիենտի, միջին տարիքի կնոջ: Դեպքը կապված է «Քոբուլեթիի» կլաստերի հետ:

Այս պահի դրությամբ կովիդ-կենտրոնում մնում է 21 պացիենտ: