Բարսելոնայում կորոնավիրուսից մահացել է Վրաստանի 55-ամյա քաղաքացի: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Զալկալիանիի փոխանցմամբ, մահացած անձը ուռուցքային հիվանդությամբ էր տառապում և դրան է զուգակցվել նաև կորոնավիրուսը:
ԱԳ նախարարի խոսքով, Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները հաղորդակցվում են մահացածի ընտանիքի հետ և պաշտպանված կլինեն համապատասխան գործընթացները: