Բարձր ռիսկային խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում - Վրաստանի կառավարության որոշումը
Վրաստանում էկոնոմիկայի բացմանը զուգահեռ ավելացած համաճարակային ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով, կառավարությունը սահմանել է բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում:
Կառավարության որոշմամբ, պարտադիր թեստավորման առաջնահերթ անձանց ցանկում է ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն կամ բժիշկի որոշմամբ, միայն ջերմություն կամ այլ կասկածելի ախտանշան ունեցող անձինք:
Բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադներրի աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անիձնք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով տառապող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը
Կարանտինայի տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները
Զինվորական պարտադիր և պայմանագրային զինծառայողները և ակտիվ պահեստազորը, խաղաղ առաքելության մասնակից անձնակազմը, Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական ենթագերատեսչային հաստատության – հատուկ պատժակատարողական ծառայության այն աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն կալանավորների հետ և ներքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները, Սննդամթերքի ազգային գործակալության այն աշխատակիցները, ովքեր շփում ունեն միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների և փորձագետների հետ
Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին, որը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում, նշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլում մեծ կարևորություն է տրվում հնարավոր դեպքերի բացահայտմանը և բուժմանը, համապատասխանաբար, թեստավորման համակարգն այս առումով լրացուցիչ գործուն գործիք է:
Կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր բաղադրիչներից է «stop covid» հավելվածը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկանալ, ունեցել են արդյոք շփում վարակված անձի հետ, ինչպես նաև զգուշացնում է այն տեղավայրերի մասին, որոնց հետ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդիկ: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ակտիվորեն կիրառել «stop covid» հավելվածը, որպեսզի խուսափեն վարակված անձանց հետ հնարավոր շփումից և այն տարածքներում գտնվելուց, որտեղ բարձր է վարակման ռիսկը:
Խորհրդի անդամները քննարկել են ներքին զբոսաշրջության բացման հետ կապված հարցեր: Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ, գործընթացը սահմանված է կանոններով և չափանիշներով, այն հյուրանոցները, որոնք ստացել են վերաբացվելու պաշտոնական թույլտվություն, արդեն ակտիվորեն ամրագրվում են:
Այսօրվա տվյալներով, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 888 դեպք: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվորեն մասնակցում են Վրաստանի խորհրդարանը՝ նախագահ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և նախագահի վարչությունը: