Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հանգստյան օրերին հայտարարվել է համընդհանուր կարանտին
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հանգստյան օրերին հայտարարվել է համընդհանուր կարանտին

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հանգստյան օրերին հայտարարվել է համընդհանուր կարանտին: Փակ են բոլոր խանութները, դեղատները, բանկերը, փոստի ծառայատները, սրճարաններն ու ռեստորանները: Քաղաքացիներին արգելվում է տնից դուրս գալ:

Բացառությամբ՝ բուժօգնության հատուկ անհրաժեշտության և մտերիմ մարդու թաղման:

Կարանտինի ժամանակ չի գործի նաև հասարակական տրանսպորտը: Արգելվում է նաև անձնական մեքենայով տեղաշարժվելը:

Կառավարության որոշմամբ կաշխատեն միայն հիվանդանոցները, շտապօգնության ծառայությունը և իրավապահները: Պետական ​​ընկերությունները իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատողներ ընդունել: Նրանց տեղափոխումը տեղի կուենան հատուկ տրանսպորտով:

Կարանտինի պատճառով հետաձգվել են նաև դպրոցի ավարտական ​​քննությունները:

Ադրբեջանի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել սահմանափակումները այն բանից հետո, երբ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 338 դեպք:

 

Հեղինակ՝  Անժելլա ՍԱՐՈՅԱՆ