Բաթումիի հյուրանոցում հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է չորսի
Բաթումիի հյուրանոցում հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է չորսի

Բաթումում, «Լեոգրանդ» հյուրանոցում, հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է չորսի: Այս մասին լրագրողներին է հայտնել Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:

«4 մահացածի դիակները դեպքի վայրից տեղափոխել են Սամխարաուլիի փորձաքննության բյուրո, 10 քաղաքացի թունավորումով և տարբեր տիպի վնասվածքների տեղափոխվել է Բաթումիի կլինիկաներ»,- հայտարարել է Զաալ Միքելաձեն: