Այսպես կոչված Սաբուրթալո կլաստերի կոնտակտավորներից մի քանի հոգու կտեղափոխեն կարանտինային տարածքներ
Այսպես կոչված Սաբուրթալո կլաստերի կոնտակտավորներից մի քանի հոգու կտեղափոխեն կարանտինային տարածքներ:
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, նրանք այն շենքի բնակիչներ են, որտեղ մեկ ընտանիքի մի քանի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Քաղաքացիների խոսքով, մի քանի հոգի ցանկություն է հայտնել գտնվել բժիշկների հսկողության տակ գտնվող կարանտինային տարածքներ, քանի որ, ինչպես պարզվեց, կորոնավիրուսով վարակվածներից մեկը այցելել է իրենց շենք:
Տեղում աշխատում են համաճարակաբաններն ու պարեկային ոստիկանության ներկայացուցիչները:
Նշվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան