Այսօրվանից, Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավիրուսը,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն։
Նրա խոսքով, վրացական կողմը բանակցություններ է վարել գործընկերների հետ, որից հետո որոշվել է, Վրաստանը կստանա համապատասխան թեստեր, որի միջոցով հնարավոր կլինի կորոնավիրուսի հաստատումը Վրաստանում։
Այսօր գործող փորձով, հիվանդի կենսաբանական նյութը դեռ հետազոտում են Լուգարի լաբորատորիայում, որտեղ տեղի է ունենում մի քանի վարակի վրա հետազոտություն, որոնց թվում նոր կորոնավիրուսը չկա։ Այն դեպքում, եթե այդ վարակները չեն հայտնաբերվում, նյութերն ուղարկում են արտասահման, որտեղ պատասխանները հայտնի են դառնում մի քանի օրից։
Այսօրվանից, նյութերը արտասահման չեն ուղարկվի և կուսումնասիրվեն տեղում։
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, այս պահին Վրաստանում կորոնավիրուս չի հաստատվել։