Այսօրվանից Վրաստանում գործում է կարանտինի ռեժիմ: Արտակարգ դրության սահմաններում պայմանները խստացնելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ է մտել այսօր ՝ 08: 00-ից:
Ինչպես երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության ընդլայնված նիստից հետո կայացած ճեպազրույցում, արտակարգ դրության ժամկետով հայտարարվում է փաստացի կարանտին:
Ըստ Վրաստանի կառավարության որոշման, կարանտինային ռեժիմի սահմաններում կգործեն հետևյալ սահմանափակումները՝
- Արգելվում է ճանապարհորդել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտի միջոցով (ներառյալ մետրոն), ինչպես քաղաքների, այնպես էլ մարզերի և քաղաքների միջև:
- Թույլատվում է տեղափոխվել միայն մարդատար ավտոմեքենաներով (ներառյալ տաքսիները), սակայն միայն այն դեպքում, երբ պահպանված է առողջապահության նախարարության խորհուրդները և մեքենայում երթևեկում է ընդամենը երեք անձ, որոնցից երկուսը ետևի նստարաններին: Վարչապետի խոսքով, սա շատ կարևոր է, եթե քաղաքացիները չենթարկվեն, պետական մարմինների կողմից կկիրառվեն համապատասխան քայլեր:
- Ուղևորների փոխադրումը թույլատրվում է նաև միայն ռազմավարական նշանակություն ունեցող անձնակազմի անվտանգ տեղափոխման նպատակով.
- Արգելվում է երեքց ավել անձանց հանդիպումը, բացառությամբ մթերային խանութների և դեղատների, որտեղ պարտադիր է պահպանել երկու մետր սոցիալական հեռավորություն:
- Կառավարության կողմից թույլատրված ձեռնարկությունների աշխատանքայի պայմանները սահմանվելու են հատուկ արձանագրության հիմման վրա: Ըստ Գիորգի Գախարիայի, դա արվում է նրա համար, որ տնտեսությունը շարունակի գործել և այն ներուժը, որը կա ամբողջովին չկանգնեցվի: Սա նաև արվում է նրա համար, որ հնարավորություն ընձեռվի քաղաքացիներին հնարավորինս պահպանել իրենց աշխատանքը:
- Արգելվում է տանից դուրս գալ 70 տարեկանից մեծ մեր քաղաքացիներին, բացառություն է, երբ նրանք գնում են մթերային խանութ, մոտակա դեղատուն կամ բժշկական հաստատություն: Ինչպես բացատրել է Գիորգի Գախարիան, եթե 70 տարեկանից բարձր քաղաքացիները միայնակ են, ապա Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները, ինչպես նաև տեղական կառավարությունները, պարտավոր են օգնել նրանց:
- Արգելվում է երթևեկել քաղաքներում և հանրապետության ողջ տարածքում երեկոյան 21: 00-ից մինչ առավոտյան 6:00-ը: Ինչպես նշել է Վարչապետը, սա իրականում նշանակում է, այսպես կոչված, պարետային ժամ:
- Մարդկանց տեղաշարժը և նրանց առողջությունը վերահսկելու նպատակով, կստեղծվեն հատուկ անցակետեր՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Ռուսթավիում, Փոթիում, Զուգդիդիում և Սբ. Գորիում: Սա արվում է մարզերի վարչական սահմանները վերահսկելու նպատակով: Այս միջոցառումը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը և ներգրավված կլինեն համապատասխան գործակալությունները:
- Միևնույն ժամանակ, քաղաքում տեղափոխվելի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նույնականացման քարտ: Ըստ Գիորգի Գախարիայի, այս կանոնակարգի իրականացումը նույնպես շատ կարևոր է:
Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի, Պարետային ժամին, միայն դեղատները կգործեն 21: 00-ից հետո:
Բացի այդ, կգործի կառավարության թեժ գիծ – 144, որը կլինի անվճար և կպատասխաի քաղաքացիների բոոր հարցերին:
Ըստ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի, սահմանված կանոնները խախտելու համար պատժամիջոցների չափը մնում է անփոփոխ (ֆիզիկական անձի համար 3 000 լարի և իրավաբանական անձի համար 15 000 լարի): Գործողության կրկնության համար նախատեսվում է ազատազրկում:
y