Այսօրվանից բացօթյա և փակ տարածքներում շնչադիմակ կրելը դառնում է պարտադիր
Այսօրվանից, շնչադիմակ կրելը պարտադիր է դառնում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
Այս մասին հայտնի է դարձել երեկ կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Ինչպես հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին, շնչադիմակը միակ միջոցն է քաղաքացիներին լավագույնս պաշտպանելու վարակից:
«Դա ամենապարզ, ամենաարդյունավետ միջոցն է: Եկեք բոլորս միասին կրենք շնչադիմակ: Սա ձեզ և ուրիշներին պաշտպանելու լավագույն միջոցն է», – հայտարարել է Մայա Ցքիթիշվիլին:
Բացի այդ, բաց տարածքում շնչադիմակ չկրելու համար սահմանվել է դրամական տուգանք:
Այսօրվանից, քաղաքացիները, որոնք բաց և փակ տարածքներում չեն կրի շնչադիմակ, կտուգանվեն 20 լարիով: