Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 230 հիվանդ:
Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակված պացիենտներից 21-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա Էզուգբաիայի խոսքով, կլինիկան նոր պացիենտներ չունի և ներկայումս կլինիկայում գտնվում է նոր կորոնավիրուսով վարակված 9 անձ:
«230 հիվանդներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 21-ի վիճակը գնահատվում է ծանր»,- ասել է Էզուգբաիան: