Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակված պացիենտներից 21-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 220 հիվանդ: Նրա խոսքով,կորոնավիրուսով վարակված պացիենտներից 21-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա Էզուգբաիայի խոսքով, ներկայումս կլինիկայում գտնվում է նոր կորոնավիրուսով վարակված 11 անձ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
«220 հիվանդներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 21-ի վիճակը գնահատվում է ծանր: Երեկ մեր կենտրոնում գտնվում էր 18 հիվանդ, որից բուժվել է 7-ը, իսկ նոր հիվանդներ չենք ընդունել»,- ասել է Էզուգբաիան: