Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածներից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 1981 պացիենտ:
Նրա խոսքով, միայն կովիդ կենտրոններում գտնվում է 836 վարակակիր, նրանցից մոտ 80-ի վիճակը ծանր է, իսկ 14-ի վիճակը ծայրահեղ ծանր: Մնացած հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, ապա մեկ հիվանդ հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց: Ըստ Էզուգբաիայի, ներկայումս կլինիկայում գտնվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը ծանր: