Բոլնիսի մունիցիպալիտետում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Լաբորատորիայից պատասխանները ստացվել են այսօր առավոտյան: Այս տվյալները պատկերված են կորոնավիրուսի հաստատված միասնական տվյալներում:
Ըստ Բոլնիսիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Մակա Մամարդաշվիլիի, նոր դեպքը սերտ կապ ունի Սավանեթիում հաստատված դեպքի հետ:
Լաբորատոր փորձարկման են ենթարկվել նաև Բոլնիսի տենդի կենտրոնի ևս երեք հիվանդի նմուշները, սակայն նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Տենդի կենտրոնում գտնվում է ևս երկու հիվանդ, որոնց անալիզի պատասխանները հայտնի կլինեն վաղը: