Այսօր հաստատված ութ նոր դեպքից մեկը Բոլնիսիից է, իսկ մնացած 7-ին տեղափոխել են կարանտինային տարածքից
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, այս փուլում կովիդ հիվանդանոցներումում բուժվում է 224 հիվանդ: Նրա խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցված է վարակման 8 նոր դեպք:
«Երեկվա տվյալներով, Վրաստանում գրանցված էր 713 դեպք և ընդամենը ութ նոր հաստատված դեպք: Այժմ վարակակիրների քանակը հասել է 721-ի: Ապաքինվածների քանակը ավելացել է 10-ով, 475 էր, իսկ այս պահին ունենք 485 ապաքինված: Այս փուլում այսպես կոչված կովիդ կենտրոններում բուժվում է 224 հիվանդ: Ապաքինվածների քանակը կրկին գերազանցում է ստացիոնարում բուժվող հիվանդների քանակին: Հաստատված ութ նոր դեպքերից մեկը Բոլնիսից է, իսկ մնացած 7 հիվանդի տեղափոխել են կարանտինային տարածքներից», – ասել է Մարինա Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա, ըստ Մարինա Էզուգբաիայի, այս փուլում կլինիկայում բուժվում է 36 կովիդ վարակված:
«Երեկ մեզ մոտ են բերել 11 վարակված քաղաքացու: 11-ից 8-ը տեղափոխվել է Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղից: Մնացած երեքը կարանտինային գոտիներից են: Այս պահին մեր կլինիկայում բուժվում է 36 կովիդ վարակակիր: Երկու հիվանդ ծանր վիճակում է», – ասաց Մարինա Էզուգբաիան: