Այսօր Աթենքից կիրականացվի թռիչք՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար
Այսօր Աթենքից կիրականացվի թռիչք՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար

Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված թռիչքների շրջանակներում այսօր իրականացվելու է չարտերային թռիչք՝ Աթենքից Թբիլիսի:

Ըստ նախարարության «կովիդ 19»-ի սահմանափակումների շրջանակներում սա Հունաստանից երրորդ թռիչքն է:

Ըստ նրանց, ուղևորների թվում կան հատուկ կարիքներ և ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, քաղցկեղով հիվանդներ, հղի կանայք և նրանց ուղեկիցները, անչափահասներ ու տարեց մարդիկ:

Մոտ օրերս, նախատեսվում են հետևյալ չվերթները. Մայիսի 7-ին `Ամստերդամ-Թբիլիսի; մայիսի 9ին՝ Բեռլին-Թբիլիսի:

Հարկ է նշել, որ  մայիսի 6-ին Վրաստանի քաղաքացիները կվերադառնան Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: