Այսօր արձանագրված կորոնավիրուսի 23 նոր դեպքից մեկը Գորիի հոսպիտալի բուժքույր է
Այսօր արձանագրված կորոնավիրուսի 23 նոր դեպքից մեկը Գորիի հոսպիտալի բուժքույր է

Այսօր արձանագրված կորոնավիրուսի 23 նոր դեպքից մեկը Գորիի հոսպիտալի բուժքույր է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել Գորիի հանրային առողջապահության կենտրոնից:

Նոր դեպքը վարակակիր բժիշկ-հեմատոլոգի շփման շրջանակից է, որը նույնպես Գորիի զինվորական հոսպիտալի աշխատակից է:

Վերջին մեկ շաբաթում Գորիում բուժանձնակազմի երեք անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Նրանցից երկուսը զինվորական հոստպիալի, իսկ մեկը՝ բժշկական կենտրոնի բուժքույր է: