Այս փուլում կովիդկենտրոններում բուժվում է 275 վարակակիր, այստեղից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 16-ի վիճակը ծանր. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 275 վարակակիր, այստեղից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 16-ի վիճակը ծանր:
«Կովիդ կենտրոններում այս պահին բուժվում է 275 վարակակիր: Այստեղից վերակենդանացման բաժնում գտնվում է երեք պացիենտ և նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: ևս 16 պացիենտ գտնվում է ծանր վիճակում:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա երեկ ունեինք 14 հաստատված դեպք, երկուսը ապաքինվել են, ավելացել է ևս 14 պացիենտ: Այս դեպքերից մեկը ծայրահեղ ծանր է, իսկ մնացածների վիճակը միջին ծանրության է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: