Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 896 դեպք, ապաքինվել է 741 պացիենտ
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 896 դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Մինչ այժմ երկրում պաշտոնապես արձանագրված էր կորոնավիրուսի 895 դեպք:
Ապաքինվածների թիվը կազմում է 741:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2891 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 256-ը: