Այն իննը դիմորդի մոտ, ովքեր գտնվում էին վարակված դիմորդի հետ միասին, կորոնավիրուս չի հաստատվել
Այն իննը դիմորդի մոտ, ովքեր քննչական տարածքում գտնվում էին վարակված դիմորդի հետ միասին, կորոնավիրուս չի հաստատվել:
Այդ մասին հայտարարել է քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆո Գորգոձեն:
Գորգոձեի խոսքով, նշվածը ցույց է տալիս, որ ձեռնարկված անվտանգության միջոցներն արդյունավետ են:
Ինչ վերաբերում է այդ իննը դիմորդի քննությանը մասնակցելու իրավունքին, Գորգոձեն ասում է, որ նրանք ուժեղացված անվտանգության միջոցների պաշտպանությամբ, կշարունակեն մասնակցել քննչական գործընթացին:
Հիշեցնենք, որ միասնական ազգային քննություններին մասնակցող դիմորդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: