Աշխարհում, մոտ 415 միլիոն երեխա ապրում է զինված հակամարտությունների գոտում
Աշխարհում, զինված հակամարտությունների գոտում ապրում է մոտ 415 միլիոն երեխա: Այս թիվը երկու անգամ ավել է, քան 25 տարի առաջ: Տվյալները ներկայացրել է «Փրկենք երեխաներին» (Save The Children) կազմակերպությունն իր «Պատերազմը՝ երեխաների դեմ» զեկույցում:
Փաստաթուղթը հրապարակվել է Մյունհենի անվտանգության կոնֆերանսի բացումից երկու օր առաջ: Զեկույցը կազմված է 2018 թվականի տվյալների վրա հենվելով:
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ անչափահասներն առավել հաճախ դառնում են առևանգումների և սեռական բռնության զոհ:
Ինչպես հայտարարում են զեկույցի հեղինակները, աշխարհում յուրաքանչյուր 6-րդ երեխա մեծանում է զինված հակամարտության գոտում:
Բացի այդ, 2018 թվականին պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել կամ տուժել է առնվազն 12 125 երեխա, որ նախորդ տարվա համեմատ ավել է 13%-ով:
Իրավապաշտպանները երեխաների համար ամենավտանգավոր երկրներ են ավանում Աֆղանստանը, Կոնգոն, Իրաքը, Եմենը, Մալին, Նիգերիան, Սոմալին, Հարավային Սուդանը, Սիրիան և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը: