Աշխարհում կովիդ վարակակիրների թիվը գերազանցել է 40 միլիոնը: Այս տեղեկությունը տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը:
Հոկտեմբերի 19-ի տվյալներով, գրանցված է վարակման 40 050 902 և մահվան 1 113 750 դեպք:
Առաջին տեղում 8,1 միլիոն դեպքով ԱՄՆ-ն է, որտեղ վարակից զոհվել է մոտ 220 հազար մարդ:
7,5 միլիոնից ավել է վարակվածների քանակը Հնդկաստանում, ավելի քան 114 000 զոհ:
5,2 միլիոնը գերազանցել է Բրազիլիայում, որտեղ վարակից զոհվել է 153 հազար մարդ:
Այն երկրների շարքում, որտեղ վարակման ցուցանիշը գերազանցում է մեկ միլիոնը, հայտնվել է Ռուսաստանը ՝ 1,4 միլիոն վարակման դեպքով և մոտ 25 000 զոհով: