Աշխարհում Կովիդ 19֊ով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 16 միլիոնը
Աշխարհում Կովիդ 19֊ով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 16 միլիոնը։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, վարակի տարածումից առ այսօր աշխարհում կորոնավիրուսից մահացել է 644 537 մարդ, առողջացել է 9 262 520 անձ։
Վարակի տարածման և մահացության դեպքերի քանակով առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են 4 178 027 հաստատված դեպքով, մահացել է 146 460 մարդ։
ԱՄՆ֊ից հետո գալիս է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի քանակը գերազանցել է 2 միլիոնը։